Available courses

 Այս թեմայով ներկայացնում եմ մաթեմատիկայի դասավանդման մեթոդները և միջոցները 5-րդ դասարանում: Քանի որ 5-րդ դասարանը հանդիսանում է անցումային տարրական դպրոցից միջին դպրոց, ապա անհրաժեշտ է առարկան այնպես մատուցել, որ առարկայի նկատմամբ հետաքրքրությունը էլ ավելի մեծանա: Հաճախ լսում ենք, որ դպրոցում աշակերտների սովորելու ցանկության մարումը սկիզբ է առնում «Մաթեմտիկա» առարկայից: Աշակերտները կարծում են, որ մաթեմատիկան կապ չունի իրական կյանքի հետ, անհետաքրքիր է, սովորելը՝ դժվար: Մաթեմատիկայի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը դժվարեցնում է առարկայի ուսուցանումը:Իսկ 5-րդ դասարանի դասընթացում անհրաժեշտ է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանություն, թվաբանական գիտելիքներ, դրանք գործնականում կիրառելու ունակություններ: Պետք է ձևավորել ինչպես խմբում աշխատելու, այնպես էլ ինքնուրույն աշխատելու կարողություններ: 5-րդ դասարանը աշակերտի համար «ճակատագրական» է, իսկ ուսուցչի աշխատանքը՝ չափազանց մեծ: Պետք է կարողանանք հասնել նրան, որ այդ տարիքից սկսած աշակերտը գիտակցի, որ մաթեմատիկական կրթության դերը պայմանավորված է գործնական –կիրառական նշանակությամբ և այն անհրաժեշտ է մյուս առարկաների դասավանդման համար:5-րդ դասարանի աշակերտը արդեն բավականին շատ գիտելիքներ է ձեռք բերել թվաբանությունից: Գիտեն ինչ է բնական թիվը, կարող են կատարել համեմատումներ և թվաբանական գործողություններ: 5-րդ դասարանում մեր խնդիրներն է խորացնել գիտելիքները մի շարք այլ կարևոր թեմաներում: Չնայած մաթեմատիկայում չկա այնպիսի մի թեմա, որ չլինի կարևոր: 5-րդ դասարանում կարող ենք կիրառել ուսուցման բազմաթիվ հետաքրքիր մեթոդներ, որոնց միջոցով դասը կդառնա ավելի հետաքրքիր և մատչելի:Մաթեմատիկան ինչպես ցանկացած գիտություն գտնվում է անընդատ զարգացման գործընթացում, որը պայմանավորված է կյանքից բխող պահանջնեից: Հետևաբար ուսուցիչը նույնպես անընդհատ պետք է զբաղվի իր ինքնակրթությամբ: 5-րդ դասրանի մաթեմատիկայի դասընթացում արդեն սաղմնավորվում է հանրահաշիվը և երկրաչափությունը, որպես առանձին առարկաներ: ՈՒստի ուսուցիչը պետք է տարաբնույթ մեթոդներ մշակի և իրականացնի, որպեսզի աշակերտների մոտ հիմնավոր դրվի այդ առարկաների տարբերությունը և կապը: Այդ նպատակով առաջարկում եմ ամփոփիչ դասի ցուցադրում երկրաչափական մեծությունները 5-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում թեմայով

http://lib.armedu.am/resource/18710

https://lib.armedu.am/resource/3844

5-րդ դասարանի ուսումնական նյութի առաջին թեմաները թվերի և նրանց հատկությունների մասին է: Դասագրքում կան բավականին շատ պատմական տեղեկություններ թվերի մասին, թվերի կապի այս կամ այն մշակույթային բնագավառի հետ, որը շատ ողջունելի է: Այս պատմական տեղեկությունները չնայած մտնում են ոչ պարտադիր ուսումնական նյութի մեջ, բայց շատ կարևոր են և նպատակ ունեն նպաստելու աշակերտների ընդհանուր զարգացմանը: Շատ կարևոր է 1-ի և օ-ի յուրահատուկ թիվ լինելու ճիշտ իմաստի ընկալումը աշակերտների կողմից: Նրանք պետք է իմանան, որ 1-ը առակայի միավոր նշանակումն է, իսկ 0-ն, որևէ բանի բացակայության նշանն է, և պետք է կարողանան ադ թվերը ճիշտ կիրառել թվաբանական գործողությունների մեջ :Շատ կարևոր է նաև  «Պարզ և բաղադրյալ թվեր» թեմայի  մատչելի և արդյունավետ ուսուցումը: 
Թվերի մասին առաջարկում եմ դիտել և կիրառել այս նյութերը


https://lib.armedu.am/resource/18557

https://lib.armedu.am/resource/4000








Սովորողի ուսումնական առաջընթացի համար կարևոր հիմք են նրա ճիշտ պատկերացումներն ուսումնական նյութի իր իմացության մակարդակի ու սեփական ուժերով թերությունները վերացնելու կարողության մասին: Այդ նպատակներին է ծառայում ինքնագնահատման կարևոր կիրառումը:

Հայկական պոեզիային հիմնականում հատուկ է վանկական սկզբունքը: Մեր ոտանավորների մեծ մասում շեշտերի կանոնավոր դասավորություն չկա, կարևորը տողերի, կիսատողերի (կամ անդամների) մեջ վանկերի թվի հավասարությունն է:

Հայ պոեզիայի գլուխգործոցներից է Եղիշե Չարենցի հանրահայտ <<Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում>> տաղը: Չարենցի  <<Ես իմ անուշ...>>-ը՝ որպես բանաստեղծական ձև, մուխամազ է: Մուխամազը որպես օրենք հագեցած է լինում պատկերային ճոխությամբ, որն արտահայտվել է Չարենցի տաղի մեջ:

Դասընթացը պարունակում է նյութեր ամբողջ թվերի մասին, նրանց դասավորության կոորդինատային ուղղի վրա, հակադիր թվի գաղափարը, գործողություններ ամբողջ թվերով, կոորդինատային հարթուոյուն եւ գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա, ինչպես նաեւ հարցաշարեր եւ թեսթեր այդ նյութերի վերաբերյալ:

Դասի նպատակներն ու խնդիրները՝                                                                                                                                                                                                    1.իմանալ հրամայական եղանակի կազմությունը,խոնարհումը,ուղղագրությունը և կետադրությունը,հրամայական եղանակի հոգնակի թվի կազմության հիմքերը                                                                                                                                                                                                                             2.կարողանալ կազմել տրված բայերի եզակի և հոգնակի հրամայականը և գործածել նախադասություններում

Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը:                        

Դասընթացը ներկայացնում է ձախլիկ երեխայի գրուսուցման առանձնահատկությունները,  դժվարությունները,  խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները,  գրուսուցման մեթոդները: Ներկայացնում է ձախլիկ երեխաների գրուսուցման մեթոդների պատմական զարգացման ընթացքը, հասարակության վաղեմի և արդի վերաբերմունքը: 

1.Why do people travel?

2.Where to travel?

3.Types of Holidays

4.Means of travelling

10-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսք

Ներկայացվում են լայնորեն կիրառվող արխիվատորները,վերջիններիս կիրառման անհրաժեշտությունը, արդյունավետությունը և ոլորտները: Կսովորենք արխիվացնել ֆայլերն ու թղթապանակները և ապաակտիվացնել արխիվացված ֆայլերն ու թղթապանակները:

Այս դասընթացի նպատակը 4-րդ դասարանցիներին շարժման վերաբերյալ խնդիրների լուծման ուսուցանումն է:

Ամրապնդել և գնահատել սովորողների ունեցած գիտելիքների պաշարը <<Հենաշարժիչ համակարգ>> թեմայից:

Դասընթացը  նախատեսված է ուսուցիչների համար:

Կրթությունը կրակ բորբոքելն է, այլ ոչ դատարկ տարա լցնելը: (Սոկրատես)

Դասընթացում  ներկայացված են  ինտերակտիվ տեխնոլոգիաների տեղն ու դերը ուսուցման մեջ:



Կենսաբանության բաժին ՝ բջջաբանությունը , ուսումնասիրում է բջջի կառուցվածքը, նրա օրգանոիդները, բջջի քիմիական կազմը, օրգանական նյութերը, որոնք մտնում են բջջի մեջ, ինչպես նաև բջջի կենսագործունեությունը։ Ուսուցանում է կենդանական և բուսական բջիջների տարբերությունները։

Այս դասընթացի ընթացքում կներկայացնեմ արևմտահայ գրողների ուսուցման իմ փորձը՝ժամանակակից մեթոդներով:

Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ուսումնասիրել գրաբարը: Այն հատկապես օգտակար կլինի հանրակրթական դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար՝ գրաբարի ուսումնասիրման և ավագ դպրոցում աշակերտներին հնարավորինս դյուրին ներկայացման համար:

Դասընթացավար՝ Հրանուշ Զաքյան

 «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» . 

о   «Մուդլ» համակարգի  հնարավորություններ
о   հեռավար դասընթացների ստեղծում 
о   ուսանողների ներգրավում
о   հարցաշարի կազմում 
о   դասընթացի վարում

eXe ծրագրի ուսուցում` էլեկտրոնային ուսումնական ձեռնարկ ստեղծելու համար

WordPress-ը  բաց կոդով բլոգային և  կայքերի կառավարման համակարգ է:

Դպրոցների կայքերի ձևանմուշ ստեղծելու համար ընտրվել է կայքերի կառավարման նշված համակարգը, հաշվի առնելով ֆունկցիոնալությունն ու համակարգում աշխատելու հարմարավետությունը: ԿՏԱԿ-ում  թարգմանվել է համակարգը, տեղայնացվել՝ հնարավորություն տալով  ստեղծելու հայերեն կրթական վեբ կայքեր:


Կիբեռանվտանգությունն արդի աշխարհի կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ աշխարհում լայն տարածում է գտել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տարբեր տիպի հիմնախնդիրների լուծման համար:

Շատ կարևոր է ծնողների տեղեկացված լինելը առցանց անվտագնության գործիքներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց երեխաներին վերահաս վտանգներից:


Կայքի նորություններ

Picture of Մարիետա Դումիկյան
Նոր հեռավար ուսուցման դասընթացի մեկնարկ
by Մարիետա Դումիկյան - Friday, 1 December 2017, 3:51 PM
 

Այսօր արդեն 7-րդ անգամ մեկնարկեց այսքան պահանջված մեր

 «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» հեռավար դասընթացը: Դասընթացում գրանցված են մոտ 60 մասնակիցներ, ովքեր պետք է ուսումնասիրեն դասընթացի նյութերը, մասնավորապես՝ 

о   «Մուդլ» համակարգի  հնարավորությունները
о   հեռավար ...
Read the rest of this topic
(64 words)
 
Picture of Մարիետա Դումիկյան
Ավարտվեց «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» հեռավար դասընթացը
by Մարիետա Դումիկյան - Wednesday, 29 November 2017, 11:59 AM
 

Դասընթացի հայտարարությունը հրապարակելուց հետո ՀՀ տարբեր մարզերից ցանկություն հայտնեցին դասընթացին մասնակցել բավականին շատ ծնողներ:

Դիմողներից 65-ը գրանցվեցին և ընդգրկվեցին «Ապահով hամացանց» հեռավար դասընթացին, որոնցից ակտիվորեն և արդյունավետ մասնակցեցին 49 մասնակից: 

Հեռավար դասընթացի ...

Read the rest of this topic
(59 words)
 
Picture of Մարիետա Դումիկյան
Մեկնարկեց «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» հեռավար դասընթացը
by Մարիետա Դումիկյան - Wednesday, 29 November 2017, 11:58 AM
 

Նոյեմբերի 8-ին մեկնարկեց հեռավար դասընթաց ծնողների համար «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» թեմայով:

Դասընթացը ստեղծվել է Ռուզաննա Ստեփանյանի նույնանուն ուղեցույցի հիման վրա, որը մշակվել է Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր ...

Read the rest of this topic
(87 words)