Երկկենցաղների կառուցվածքային առանձնահատկությունները` երկկենցաղները շնչում են թոքերով և մաշկով, նրանք չունեն կողոսկրեր և կրծքավանդակ, գազափոխանակությանը մասնակցում է բերանակլանային խոռոչը:



      Time Expressions in the Present Perfect

Use since with a specific year or a period in the past > since 2002 / since I was a child

Use for with a number of years > for twenty years

Use ever and yet in questions and negatives > Have you ever / hasn’t been yet

Use already and never, just between have/has and the verb > has already finished / have just been

Use before, since, for, already, many times, so far, yet at the end of a sentence or questions > Have you been there before?

The present perfect simple tense is used to

Describe actions that occurred in the past but are still relevant to the present.

Rani has broken her arm. (She broke it in the past and can’t use her arm now.)

Describe an action that started in the past but is still happening on a regular or habitual basis (like the present simple).

The girls have played tennis at the club since 2005. (They started to play tennis there in 2005 and still play there today. This does not mean they are playing tennis at the moment.)

Describe actions that were repeated several times in the past.

I‘ve already made several calls. (Up until now)

The specific time in the past is unimportant, just the fact that it happened.

Time Expressions – Present Perfect

NEVER use the same time expressions that you use in the past simple tense, such as: yesterday, a week ago, last night. You MAY use unspecific time expressions such as: ever, never, since, for, already, many times, before, so far, yet.

The Typical Present Perfect Sentence

In order to form a typical sentence in the present perfect simple, choose a subject ((the person or thing that has done the action), add an auxiliary (or helping) verb: has or have + the V3 (past participle) form of the verb and then add the rest of the sentence.

Subject            have/has +Verb(V3)

(Past Participle)           Rest of Sentence

I / You / We / They     have met         him before

He / She / It     has lived          here for three years

He has sung that song. I know he has.

Negative Sentences in the Present Perfect Simple Tense

Spelling Tip

When shortening the auxiliary verb have/has and the negative, just remove the o in not and add an apostrophe (‘)

has not > hasn’t

have not > haven’t

When creating negative sentences, we usually use hasn’t or haven’t together + the V3 (past participle) form of the verb. Save the long forms (has not, and have not) for when you want to create emphasis. When speaking, put the stress on ‘not’.

I / You / We / They     haven’t (have not)       ridden  a bike in many years

He / She / It     hasn’t (has not)           lost      enough weight yet

I haven’t eaten at that restaurant in a long time.

Jim hasn’t worked on Fridays since he joined the company.

My friends haven’t ever gone to France.

I have not forgiven you!

Yes/No Questions in the Present Perfect Simple

To create a question that will be answered with a yes or no, start the question with Have or Has, (Haven’t or Hasn’t for a negative question) then add a subject (the person or thing that has done the action) followed by the V3 (Past Participle) form of the verb and only then add the rest of the sentence.

Have    I / you / we / they        begun  the meeting yet

Has      he / she / it       answered         your letter

Hasn’t  he / she / it       eaten    dinner yet

Have you ever gone ice skating?

 

Exercises – Present Perfect Simple

Fill in the correct form of the present perfect simple as in the examples.

 

1.      Dan has worked in that company for 12 years. (work)

2.      Have you heard the news? (hear)

3.      The boys have never eaten sushi. (eat)

4.      Daniel ____ that video clip at least twenty times. (see)

5.      The workers _______ a break in 4 hours. (not have)

6.      We ___________ them regularly over the last few years. (visit)

7.      _______ Ella _______ her driving test yet? (pass)

8.      Roger _______ to Mexico several times since 2002.(be)

9.      They______ to each other in ages, _______ they? (not speak)

10.  Why _______ Mathew _______his job? (quit)

11.  ______the nurses ______ on strike again? (go)

12.  ________ they ______ the post yet? (not deliver)

13.  I _____ already_______ you the answer. (tell)


Ներկայացնել ֆիրմայի գնային քաղաքականությունը, մարքեթինգային կառավարման գործընթացը, պլանավորումը, իրագործումը և վերահսկողությունը մարքեթինգի հիմնական առանձնահատկությունները

Ժամանակակաից հայերենում, եթե բառի վերջից ավելանում է նոր բաղադրիչ, ապա շեշտը տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ դպրոց -դպրոցական։ Այն հնչյունը, որը կորցնում է շեշտը, կարող է փոխվել կամ սղվել։ Հնչյունի այսպիսի փոփոխությունը, որը պայմանավորված է շեշտի դիրքի փոփոխությամբ, կոչվում է շեշտափոխական հնչյունափոխություն։

Ժամանակակից հայերենում շեշտի դիրքի փոփոխության հետևանքով շեշտը կորցնելիս հիմնականում փոխվում են է(ե), ի, ու, ը ձայնավորները։ Հնչյունափոխվում են նաև ույ, յու, յա երկհնչյունները։


Այս դասընթացում կուսումնադիրենք  Թվային հաջորդականություններ բաժիը:Այն բաղկացած է 4 թեմաներից:

  1. Թվային հաջորդականության գաղափարը և հասկացություններ
  2.  Թվաբանական պրոգրեսիա
  3. Երկրաչափական պրոգրեսիա
  4. Ֆիբոնաչիի  հաջորդականությունը

Դասընթացը տևելու է 2 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ: 

Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա համար նախատեսած նյութերը:

-------------------------------------------------------------------------------------

Հարգելի մասնակիցներ, մուտք գործեք «Ծանոթություն» ֆորում և ներկայացեք՝ ավելի անմիջական ու մտերմիկ մթնոլորտ ստեղծելու և արդյունավետ աշխատելու համար:

Դասընթացավար՝  Օֆելյա Գրիգորյան

Հանրակրթական դպրոցի հիմնական առաքելությունը աշակերտին ոչ միայն գիտելիքով զինելն է, այլև ազգային արժեհամակարգի ձևավորելն ու այն սերունդներին փոխանցելն է: Դպրոցն է այն միակ կրթարանը ուր դաստիարակվում է աշակերտը, ստանում գիտելիք, ձևավորում աշխարհայացք, համոզմունքներ, դիրքորոշումներ, հետաքրքրություններ ու արժեքներ: Խոսքը անմիջական և ուղիղ կապ ունի հատկապես արժեհամակարգի ձևավորման հետ:

Յուրաքանչյուր անհատ, տվյալ պարագայում՝ աշակերտ, պիտի ունենա խոսքի այն հիմնական բաղադրիչները, որոնք էական են մարդու համար: Այն է`

Բառապաշար

Քերականություն

Խոսք կառուցելու կարողություն

Քանի որ դպրոցը աշակերտի ճիշտ սոցիալականացման ու դաստիարակության, համակողմանի զարգացման առանցքային կառույց է, ուստի նպատակահարմար է մանկավարժները էապես կարևորեն այդ երեք դրույթները: Կրթական համակարգն այսօր առանց ՏՀՏ-ների պատկերացնելն անհնար է: Նորագույն տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: Անժխտելի է, որ դրան զուգընթաց մեծ մտավախություն կա կորցնել ազգայինն ու ավանդականը: Սակայն ՏՀՏ-երը (տեղեկատվական տեխնոլոգիաները) ճիշտ ու նպատակային գործածելու դեպքում կարող ենք կապող օղակ ստեղծել ավանդականի և նորարականի միջև:

5 –րդ և 6-րդ դասարաններում <<Մայրենի >>առարկայի ուսուցումը ինտեգրված է և բանավոր խոսքին զուգընթաց աշակերտները պիտի յուրացնեն ուղղագրություն, հնչյունափոխություն, արմատ ածանց, բառագիտություն և դրանք վարպետորեն համակցեն երաժշտության, կերպարվեստի, գրականության հետ:

Միջառարկայական կապերի ինտեգրումը մայրենի լեզվի ուսուցչին հնարավորություն է ընձեռում լրացնել աշակերտների գիտելիքների պակասը` պատմությունից, հայրենի բնությունից, երաժշտությունից ու նկարչությունից: Ուսուցման այս ռազմավարությունը նպաստում է աշակերտների բազմաբնույթ մտածողության զարգացմանը: Նրանց համար լայն հնարավություն է ստեղծվում առարկաների միջև առկա կապերի ցուցադրմամբ հաղորդակցվել գիտության ու կյանքի տարբեր բնագավառների զանազան երևույթներին, պատճառահետևանքային կապերին և օրինաչափություններին: Այդ ճանապարհով նրանք աստիճանաբար վարժվում են ինքնուրույն աշխատանքի, որը կարևոր ուղենիշ է դառնալու` նրանց հետագա ամբողջ կյանքի ընթացքում շարունակական կրթության խոչընդոտները հաղթահարելու,կատարելագործվելու համար:

Դասավանդման փորձը ցույց է տալիս, որ այսօրվա աշակերտությունը այլ հետաքրքրություններ ունի, իսկ ծրագրային պահանջների ու աշակերտի հետաքրքրությունների միջև հաճախ առաջանում է այսպես կոչված խզման աստիճան: Հենց այստեղ է. որ ուսուցիչը պիտի այնքան եռանդ ու վարպետություն ունենա, որ

կարողանա աշակերտին ուղղորդել դեպի խոսք կառուցելու գաղափարական աշխարհ, ազդի նրա դրդապատճառային ոլորտի վրա: Այս դեպքում միայն նա կձգտի բացահայտելու և ընդարձակելու իր իմացական աշխարհի սահմանները:

ՈՒսուցիչը ինքն է մտածում հնարներ, աշակերտի համար բացում գիտության աշխարհը, իսկ աշակերտը պիտի կարողանա ինքնուրույն եզրահանգումներով առաջ շարժվել, իր համար ստեղծել ՆՊԱՏԱԿ և իրականացնել այդ նպատակը;

Եթե ուսուցչի նպատակը աշակերտի բանավոր խոսքի զարգացումն է, ապա դեպի այդ նպատակ ուղեկցում է նրան բանավեճերի, հարցազրույցների, կարծիքների, նաև նկարագրությունների փոխանակման օգնությամբ: Աշակերտը սովորում է կարծիք հայտնել, քննադատել, ընդունել քննադատություններ, գիտակցել սեփական կարծիքի արժեքավորությունը:

Այլ է գրավոր խոսքի ուսուցումը: Այստեղ պիտի հաշվի առնել մի շարք նկատառումներ.

Կարևորվում են ուղղագրությունն ու հնչյունափոխությունը, որոնք ուսուցանելիս պետք է առաջնորդվել մի շարք օրինաչափություններով:

Մայրենի լեզվի ներքին օրինաչափություններից է հնչյունափոխությունը, որին անդրադառնում են միայն հիմնական դպրոցի 5-րդ դասարանում:

Փաստ է, որ ինտեգրված ուսուցումը մի քիչ ավելի բարդություն է ներկայացնում, քանզի պիտի մանկավարժի վարպետությամբ համատեղել բանավոր խոսքն ու գրավոր խոսքը, կարևորել լեզվական այն լուրջ թեմաները, որոնք պիտի դյուրությամբ յուրացնի աշակերտը: Այդ նպատակով անհրաժեշտ է անդրադառնալ հնչյունափոխությանը, բացահայտել հիմնականն ու կարևորը, որը պիտի հենասյուն ընտրել և հասանելի դարձնել երեխային:

Նախքան ուղղագրություն և հնչյունափոխություն անցնելը աշակերտը պիտի բավականին տեղեկություն ունենա «արմատ» ..և «ածանց» հասկացությունների մասին: Սա փաստում է, որ կուրորեն չպիտի հետևել դասագրքին, այլ աշակերտի համար բացել նոր դռներ, ուր նա կկարողանա զանազանել լեզվական տերմինները, կհասկանա` ինչ է արմատը, կկարողանա արմատով նոր բառեր կազմել:

Օր. Եթե աշակերտը գիտի օդ արմատը, դյուրությամբ այդ արմատով կազմված բառերը կգրի ճիշտ ուղղագրությամբ:

Օդ-օդանավ,օդաչու,հակաօդային օդերևութաբանական ,օդանցք անօդ և այլն;

Հնչյունափոխության ժամանակ էլ պիտի կարևորել արմատը :

Օր `ձնագնդի,ձնեմարդ ,ձնհալ բառերում ընդհանուր արմատը ձյունն է ,ուստի հեշտ կլինի բացատրել,որ կատարվել է յու երկհնչյունի հնչյունափոխություն:

Անդրադառնանք հնչյունափոխությանը:

Թեմայի ուսուցման առաջին դասաժամին կարևոր է անդրադառնալ գրաբարին, խոսել պատմական հնչյունափոխության մասին: Այնուհետև պիտի խոսվի դիրքային հնչյունափոխության մասին: Այստեղ առավել հեշտ է բացատրելը, որովհետև արդեն ծանոթ են շեշտին և գիտեն, որ հայերենի շեշտը շարժական է ու հիմնականում շեշտվում է հայերենի վերջին ձայնավորը;

Հաջորդ դասաժամերին կարևորվում են այն ձայնավորները, որոնք հնչյունափոխվում են Է, Ի, ՈՒ, Ը: Ա, Ե, Ո-ի ձայնավորների մասին դասագրքում նշումներ չկան, բայց կարևոր է, որ աշակերտը իմանա այն հնչյունափոխական երևույթները, որոնց ենթարկվել են այդ ձայնավորները:

Նմուշ`կոճակ-կոճկել, թոթովել-թոթվել, ամառ-ամռան, շինած-շինծու, ավել-ավլել, որկոր-որկրամոլ:

Այս և նմանատիպ այլ բառեր նրանով են կարևոր, որ հնչյունափոխված են շեշտափոխական հնչյունափոխությամբ:

Անդրադառնալով արմատներին` երեխան կարողանում է ճիշտ որոշել կատարված հնչյունափոխությունը,կարողանում է կազմել նոր բառեր: Գիտակցում է, որ արմատը հնչյունափոխվում է, որովհետև բառը կորցրել է շեշտը:

Նմուշ`գիր-գրել-գրավոր- գրականություն:

Տեր-տիրուհի-տիրակալ

Վրեժ-վրիժառու և այլն:

Որպեսզի հնչյունափոխությունը ամրապնդվի աշակերտի մոտ,նպատակահարմար է դասագրքի առաջադրանքներից բացի հետաքրքիր թեմաներ ընտրել, քննարկել և կատարել տեքստային վերլուծություններ:

6_րդ դասարանում այլ խնդիրներ կան: Այստեղ ավելի հեշտ է գրավոր խոսքին զուգակցել բանավորը, քանզի աշակերտը արդեն յուրացրել է ուղղագրությունը, բավականին տեղեկություն ունի բառակազմության մասին (շնորհիվ ուսուցչի վարպետության) ու դյուրությամբ է յուրացնում «Բառագիտություն» բաժինը: Կարևորվու է բառապաշարի հարստացումը, որովհետև այն հանդիսանում է գեղեցիկ ու պատկերավոր խոսքի հենասյունը:

Դասագրքի թեմաներին զուգընթաց աշակերտներին պետք է հանձնարարարվեն տարաբնույթ խաղ-վարժություններ (խաչբառներ, գլուխկոտրուկներ, հանպատրաստից շարադրություններ), որոնք նպաստում են մտքի ճկունությանն ու խոսքի զարգացմանը: Ինտեգրված դասի ընթացքում աշակերտների որոնողական և համագործակցային աշխատանքային ձևերն ավելի շատ են, և այստեղ ևս ուսուցչի ստեղծագործականությունն ու կրեատիվ մտածողությունը էական են:

Կազմակերպում են բանավեճեր «Խիղճ», «Անմեղ սուտ», «Հայրենիք իմ» և նմանատիպ այլ թեմաներով, որոնք բարոյապես դաստիարակում են, ձևավորում բարձր համոզմունքներ ու արժեհամակարգ, մղում ինքնավերլուծությունների:

Ամփոփելով 5_6 րդ դասարաններում ինտեգրված ուսուցման մասին վերոնշյալը` պետք է կարևորել մի համոզմունք: Աշակերտի բանավոր խոսքի հարստացման ամենանպատակային ուղին ընթերցանությունն է, ու գիրքն է այն հոգևոր ակունքը, որից հարստանում է մարդու ներաշխարհը, որով իմաստնանում է մարդը ու ձեռք բերում հայեցի հոգեկերտվածք: Սա պետք է լինի մեր ժամանակների ոսուցչի նպատակը` աշակերտին դաստիարակել հայեցի ու հայրենասեր` հետևելով ուսուցման նոր մեթոդներին, հենվելով ավանդական ուսուման մեթոդների վրա:

Այսպես, ինտեգրացված ուսուցումը ուսուցչի կողմից պատրաստի գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն չպետք է լինի: Ուսուցման ճանաչողական գործընթացը խթանելու և ակտիվացնելու համար հմտորեն պետք է համադրենք ավանդականն ու նորարականը՝ կիրառելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծումը, հարցադրումը, քննարկումն ու բանավեճը, խաղ-վարժությունները և այլն:

Ինտեգրված ուսուցմամբ մենք ոչ միայն առաջնային գիտելիքներ ենք փոխանցում աշակերտներին, այլև նպաստում նրանց խոսքային ու տրամաբանակն, վերարտադրողական ու ստեղծագործական մտածողությանը: Մայրենիի դասավանդումը ընդարձակ տեսլականներ է բացում ուսուցման ու դաստիարակության համադրելիությունը բարձրացնելու և արդյունավետ ցուցանիշներ արձանագրելու համար:

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հանրակրթական դպրոցի հիմնական առաքելությունը գիտելիքների որոշակի համակարգի փոխանցումը չէ, այլ ազգային արժեհամակարգի ձևավորումն ու ճիշտ սոցիալականացումը: Ինտեգրված ուսուցումը ժամանակակից մանկավարժության այն տեխնոլոգիաներից է, որով հնարավոր է հասնել ոչ միայն ուսուցման, այլև դաստիարակության արդյունավետ ցուցանիշների:

Սույն հոդվածում փորձ է արվել ներկայացնել մայրենի լեզվի ինտեգրված ուսուցման առավել ճիշտ ու ընդունելի հնարները, որոնք օգտակար կլինեն մայրնին դասավանդող ուսուցիչների համար:



-Ալկալիական մետաղների ընդհանուր բնութագիրը

-Քիմիական հատկությունները

-Կալիումի ազդեցությունը օրգանիզմի վրա .

-Կերակրի աղի կիրառումը որպես ախտահանման և մաքրող միջոց

-Հարցաշար գիտելիքի ստուգման համար