Հայ մարմնամարզիկների նվաճումները միջազգային մրցաշարերում




Տեղից հեռացատկի ուսուցման դասընթացներ

Սիրելի՛ սովորողներ ,այս դասընթացը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալ օլիմպիական խաղերի ծագումնաբանությանը ,ձեռք բերել գիտելիքներ օլիմպիական խաղերի տսակների, անցկացման ձևերի մասին;Այս դասընթացը հնարավորություն կտա նաև տեղեկություններ քաղել օլիմպիական խաղերի խորհրդանիշների,պարգևատրման արարողությունների մասին։

Եվ հիշե՛ք,որ խիզախ մտքերը առաջատար խաղաքարերի դերն են կատարում․ նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակը։

Թող այս դասընթացը ձեր մտքում ծնի միայն խիզախ մտքեր։

Աթլետիկա, օլիմպիական խաղերի ամենազանգվածային և կարևորագույն մարզաձևերից է, որն ընդգրկում է վազքերի և մարզական քայլքիցատկերի, մարզաիրերի նետումների և բազմամարտի մրցումներ[1]

Աթլետիկական վարժությունները իրենց ծագման պատմությամբ տանում են հին աշխարհի խորքերը։ Հայտնի է, որ այնպիսի վարժություններ, ինչպիսիք են վազքը, ցատկերը, նետումները, որպես բնականորեն անհարաժեշտ գործողություններ, հին ժամանակներից մարդը սկսել է կիրառել ամենօրյա կյանքում, աշխատանքում, կենցաղում։ Վազքը, ցատկերը և նետումները զգալի զարգացման են հասել Հին Հունաստանում, որոնք կազմել են հունական օլիմպիական խաղերի հիմքը։

Ժամանակակից աթլետիկան ամենից առաջ ճանաչում է գտել Անգլիայում։