Այս դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների  համար: Դասընթացը ստեղծեց  Ռ. Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մերրի Մարկոսյանը: Դասի տևողությունը 5 շաբաթ, 5 դասաժամ:

Արվեստ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ և լսողությամբ:

Սովորողներին ծանոթացնել հայկական և արտասահմանյան կերպարվեստի ծագման և հետագա զարգացմանը։

Գծանկար՝ գրաֆիկայի միջոցներով հարթության վրա ստեղծված պատկեր է։

Գծանկարը գրաֆիկայի տեսակ է, նաև հիմք է նկարչական արվեստի բոլոր տեսակների համար։ Գծանկարը կարող է հանդես գալ ինչպես վերջնական ստեղծագործություն, այնպես էլ տեխնիկական բազա հանդիսանալ գեղարվեստական ստեղծագործությոյնների համար։ Այդ իսկ պատճառով գծանկարը խորապես ուսումնասիրվում է նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կողմից։


Հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ և ցանկանում եմ տեղեկացնել, որ «Հայկական կարպետեր և գորգեր» թեմայով դասընթացում կարող եք ծանոթանալ կարպետների տեսակներին, անհրաժեշտ նյութերին և գործիքներին,կարպետ հյուսելու հմտություններին և մի շարք այլ հետաքրքիր նյութերի:

Դասընթացը տևելու է 4 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ: 

Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա համար նախատեսած նյութերը:

-----------------------


Հարգելի'  կոլեգաներ, ներկայացնում եմ 

«Կերպարվեստի դասավանդումը տարրական դասարաններում» թեման: Դասընթացը նախատեսված է 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Այն ներկայացնելու են 3 շաբաթվա ընթացքում: Ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը: 

«Գիտության մեջ իշխողը ստույգությունն է, հստակությունը, իսկ արվեստում՝ աստված գիտե...»
Մ. Սարյան. 

Կան հանճարեղ մարդիկ, որոնք միշտ մեզ հետ են, թեկուզ վաղուց չկան․․․ Նրանցով ամբողջ մարդկությունը ճանաչում է մեզ, հիանում հայի արվեստով։ Այդպիսի մարդիկ ճանապարհ են դառնում մի ամբողջ ազգի համար, դեպի հավերժը տանող ճանապարհ։ Այդպիսին էր նաև մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։