հրանտ

Դասընթացի թեման Հրանտ Մաթևոսյանի կենսագրությունն է և  «Կանաչ դաշտը» պատմվածքը: Նախատեսված է յոթերորդ դասարանի գրականություն առարկան ուսումնասիրողների համար: Թեման հագեցած է կենսագրական հետաքրքիր տեղեկություններով, գրողի կենսագրությունը ներկայացված է նաև նկարներով և տեսանյութերով, որը նպատակ ունի աշակերտների՝ գրողի կյանքի և գործունեության հանդեպ հետաքրքրություն սերմանելու նպատակով:

«Կանաչ դաշտը» պատմվածքի ընթերցումը և վերլուծությունը կօգնի աշակերտներին հուզող հարցեր քննարկել, որոնցից են  բնության իմաստությունը, մարդկային կյանքի անցողիկությունը, գոյության պայքարը, այդ պայքարում ընդունելի և անընդունելի ձևերն ու միջոցները, յուրաքանաչյուրի ապրելու բանաձևը:

Կկարողանան նկարագրել կերպարներին, բնութագրել նրանց, գտնել հակադրությունները, համեմատություններ կատարել, պատմվածքի շուրջ ստեղծագործական աշխատանք կատարել: