Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ), (անգլ.՝ International Space StationISS), որպես բազմանպատակ տիեզերական հետազոտական համալիր օգտագործվող վարվող ուղեծրային կայան։ ՄՏԿ-ն համատեղ միջազգային նախագիծ է, որին մասնակցում են 15 երկիր (ԲելգիաԲրազիլիաԳերմանիաԴանիաԻսպանիաԻտալիաԿանադաՆիդեռլանդներՆորվեգիաՌուսաստանԱՄՆՖրանսիաՇվեյցարիաՇվեդիաՃապոնիա): ՄՏԿ-ի կառավարումն իրականացվում է՝ ռուսական մոդուլով՝ Կորոլյովում Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնիցամերիկյան մոդուլով՝ Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնից Հյուստոնում։ Եվրոպական «Կոլումբոս» ու ճապոնական «Կիբո» լաբորատոր մոդուլների կառավարումը ղեկավարում են Եվրոպական տիեզերական գործալալության ղեկավարության (ՕբերպֆաֆֆենհոֆենԳերմանիա) ու Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (ք. Ցուկուբա, Ճապոնիա) կենտրոնները։ Կենտրոնների միջև անցկացվում է ինֆորմացիայի ամենօրյա փոխանակում։