Microsoft Word (հաճախ՝ MS WordWinWord կամ պարզապես Word), տեքստային խմբագրիչ է, որը նախատեսված է տեքստ ներմուծելու և խմբագրելու համար։ Microsoft կորպորացիայի կողմից ստեղծված տեքստային խմբագրիչը մտնում է  Microsoft Office փաթեթում։ Առաջին տարբերակը 1983 թ. գրվել է Ռիչարդ Բրոդիի կողմից IBM PC ընկերության համար՝ նախատեսված DOS ծրագրային միջավայրի համար։ Ավելի ուշ թողարկվել են Apple Macintosh-ի (1984), SCO UNIX-ի և Microsoft Windows-ի (1989) համար նախատեսված տարբերակները: