Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:
Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բերնեբերան),հանրային՝ կոլեկտիվ բնույթով ( մասնակցում է ժողովուրդը):

Ժողովրդական բանահյուսության ժանրից է առակը․այն լինում է արձակ և չափածո։Առակներում հերոսների դերում հանդես են գալիս կենդանիներն ու բույսերը՝անձնավորված։Վերջին նախադասություններում արտահայտվում է առակի ամբողջ իմաստը՝մարդիկ իմանում են,թե ինչ է ուսուցանում տվյալ առակը։

Առակն ունի այլաբանական կողմ։

Հայկ


Առակ, բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։

Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։

Առակի վարպետներից են Եզոպոսը,Հովսեփ Ասորին,Իվան Կռիլովը,Խիկար Իմաստունը,Մխիթար Գոշը,Վարդան Այգեկցին,Խնկո Ապերը և այլն։