Ազգերի կյանքում կան իրադարձություններ,որոնք կանխորոշում են նրանց ողջ հետագան:Հայերիս համար այդպիսի բախտորոշ շրջան էր 1918թ. մայիսը: երզնկայից ու Էրզրումից մինչեւ Արաքս ու Արարատյան դաշտ նահանջած հայկական զինուժը գործնականում այլեւս հետքայլի տեղ չուներ,քանզի ցեղասպանության ամենաիրական սպառնալիքի տակ էր դրվելու արեւելահայությունն ու այն հարյուր հազարավոր արեւմտահայ գաղթականությունը,որոնք փրկվելով անապատներում հոշոտվելուց ապաստան էին գտել Արեւելյան Հայաստանում:                                          Սակայն մայիսի վերջին տասնօրյակում հայ ժողովուրդը մեկեն ծառացավ ու շշմեցուցիչ հակահարված հասցրեց թուրքական կանոնավոր ու մարտունակ բանակներին: Մայիսյան հերոսամարտերը արդյունք էին գրագետ ու ճիշտ կազմակերպված քաղաքականության:Սկսած 1918թ.փետրվարի վերջերից հայ ռազմաքաղաքական  ղեկավարությունը` Արամի, Դրոյի ու Սիլիկյանի գլխավորությամբ, տքնաջան եռանդով ու անկասելի հետեւողականությամբ –ողովրդին նախապատրաստում էր այս հակահարվածին,որն իրողություն դարձավ Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում: Այս երեք հերոսամարտերը հարկ է դիտել մեկ ամբողջության մեջ,որոնցից մեկի չկայանալու դեպքում իսկ անկարելի կլիներ այն արդյունքը,որին հասանք, Հայաստանի անկախ Հանրապետության ծնունդը,որի առաջին ճանաչողը եղավ հայության անգամ վերջին բեկորներն անգամ ոչնչացնել ծրագրող Թուրքիան: