Միքայել Նալբանդյանը 19-րդ դարի հայ գրականության առանցքային դեմքերից մեկն է։ Նրա ժողովրդասիրական-ազատասիրական գաղափարներն ուղենիշ դարձան գրական-հանրային կյանքի զարգացման համար։ Նրա տիրական ազդեցությունը տասնամյակներ շարունակ պահպանվել է հայ գրականության վրա։

Այս դասընթացի ստեղծումը ունի մեկ գլխավոր նպատակ՝ ևս մեկ անգամ խոսել ու բարձրաձայնել Միքայել Նալբանդյանի կատարած հայրենանվեր գործունեության մասին։