Այս թեմայի ավարտին աշակերտը պետք է իմանա <<ճնշման ուժ>>, <<ճնշում>> մեծությունները, ճնշման չափման միավորները, բերել դրանց դրսևորման օրինականեր, պարզ դեպքերում հաշվարկել դրանք: 

Իմանա Պասկալի, հաղորդակից անոթների, Արքիմեդի օրենքները, հեղուկի սյան ճնշման, արքիմեդյան ուժի, ջրաբաշխական մեքենայի մխոցների մակերեսների և ազդող ուժերի կապն արտահայտող բանաձևերը:

Գաղափարև ունենա մթնոլորտային ճնշման , դրա չափման մասին, իմանա մթնոլորտային ճնշման արժեքը:Գաղափար ունենա նավագնացության և օդագնացության մասին:

Կարողանա տալ գազի ճնշման բացատրությունը, ճնշման հաղորդման մեխանիզմը հեղուկներում և գազերում, օգտվել ճնշումը չափող պարզագույն սարքերից:

Կարողանա բացատրել ջրաբաշխական մեքենայի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:Կարողանա նկարագրել Տորիչելիի փորձը, կատարել համապատասխան վերլուծություններ, բացատրել մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից: Ծանոթ լինի մխոցավոր պոմպի և ջրմուղի աշխատանքի սկզբունքին: 

Կարողանա փորձով չափել արքիմեդյան ուժի մեծությունը, պարզաբանել հեղուկում մարմնի լողալու և խորասուզվելու պայմանները: