1. Գլան է կոչվում այն երկրաչափական մարմինը, որը առաջանում է ուղղանկյունը իր կողմերից մեկի շուրջ պտտումից: Այն կողմը, որի շուրջը պտտում են ուղղանկյունը հանդիսանում է գլանի առանցք, իսկ ուղղանկյան մյուս կողմը կոչվում է գլանի շառավիղ: Գլանի բարձրությունը հավասար է նրա առանցքին,որը համարվում է նաև նրա ծնորդը:

Գլանի կողմնային մակերևույթի փռվածքը ուղղանկյուն է, որի երկարությունը հիմքի շրջանագծի երկարությունն է, իսկ լայնությունը՝ ծնորդը:

2.Կոն է կոչվում այն երկրաչափական մարմինը, որը առաջանում է ողղանկյուն եռանկյունը իր էջերից մեկի շուրջ պտտումից: Այն էջը, որի շուրջ պտտում են ուղղանկյուն եռանկյունը կոչվում է կոնի առանցք, որը հանդիսանում է նաև նրա բարձրությունը, մյուս է էջը՝ կոնի շառավիղ, իսկ ներքնաձիքը կոչվում է կոնի ծնորդ:

Կոնի կողմնային մակերևույթի փռվածքը շրջանային սեկտոր է, որի երկարությունը կոնի հիմքի շրջանագծի երկարությունն է, իսկ շառավիղը՝ ծնորդը:

3. Գունդ է կոչվում այն երկրաչափական մարմինը, որը առաջանում է կիսաշրջանագիծը իր տրամագծի շուրջը պտտումից: