Հարգելի մասնակիցներ, ողջունում եմ Ձեզ և ցանկանում տեղեկացնել,որ այս թեմայով դասընթացը նախատեսված է 11_րդ դասարանում սովորող աշակերտների և դասավանդող ուսուցիչների համար։Այս  դասընթացով մենք կփորձենք  համակողմանիորեն ուսումնասիրել Վահան Տերյանի կյանքն ու  ստեղծագործությունը, տարբերել բանաստեղծական շարքերը և արծարծած թեմաները,գնահատել նրա բանաստեղծական արվեստը։ Նպատակը՝

.Իմանալ կենսագրական մանրամասները,տալ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը,ՏՀՏ գործիքների կիրառման և համացանցի հնարավորությունների օգտագործման միջոցով  հարստացնել գիտելիքները,գափար կազմել սիմվոլիստական գրական ուղղության և նրա օգտագործած բանաստեղծական ձևերի ու պատկերավորման զանազան միջոցների կիրառման մասին։

Զարգացնել աշակերտների տրամաբանական մտածողությունը և համացանցից օգտվելու հմտությունները։ Մշակել վերլուծական և ստեղծագործական կարողություններ։

Ձևավորել արժեքային համակարգ հայրենասիրության,լավատեսության և մարդասիրության մասին։

.Հասնել  նրան,որ բոլորը զգան նրա բանաստեղծությունների մեղեդայնությունը,տաղաչափական բազմազանությունը ևհասկանան բանաստեղծի հրաժեշտի ցավը։