Ներածություն                                           Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական  եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկբուժումմուրճհոդված։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

Գոյականի իմաստային-քերականական խմբերը

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ, իսկ վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Գոյականի թվի քերականական կարգը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներվերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր  վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից՝

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

գոյականը որպես խոսքի մաս