"Նա կյանից մի բան էր պահանջում։ Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից։ Եւ միանգամից եղավ։ Բանաստեղծ դարձավ միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից։ Այնքան դանդաղ , դժարությամբ շինված իր տունն էլ քանդվեց միանգամից։ Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալեց միանգամից․․․
        Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով"։ 
                                                       Համո Սահյան                                                        

        Հարգելի՛ գործընկերներ, այս դժվար, հակասական, հաստատակամություն  ու վժռականություն ցուցաբերելու  ժամանակաշրջանում մեր հայացքն ուղղենք անմահ Սևակի անցած ճանապարհին ու թողած ժառանգությանը։ Նրա ստեղծագործություններում  կգտնենք մեզ հուզող շատ ու շատ հարցերի պատասխաններ։