ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ և ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ     


            Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նաեւ գիտակից

քաղաքացի ձեւավորելն է, ով կկարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում:

Զարգացած երկրները վաղուց են համոզվել,որ առանց կրթության մեջ հաղորդակցական

տեխնոլոգիանրի կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին:

Առաջին հերթին ուսուցիչը պիտի հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները եւ զգա,

թե որքանով է այն հեշտացնում թե իր՝ուսուցչի գործը եւ թե աշակերտների՝

առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը: Բացի դա` անհրաժեշտ են

համապատասպան պաշարներ եւ դրանք կիրառելու հմտություններ:



           Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությունն աշակերտներին աջակցում է տարբեր ուսումնական առարկաներով նախատեսված արդյունքները ձեռք բերելու մեջ, այն նպաստում է նաև հենց ՏՀՏ-ի հետ կապված իրազեկությունների զարգացմանը: Իսկ դա կարևոր է ժամանակակից կյանքում անհրաժեշտ թվայնացված գրագիտություն ձեռք բերելու համար: Կարելի է ասել, որ թվայնացված գրագիտությունը նույնպես, ինչպես քանակական գրագիտությունը, ոչ պակաս կարևոր է, քան ավանդական հասկացությամբ գրագիտությունը: Այսպիսով, տարրական աստիճանում ՏՀՏ գործածելիս ոչ պակաս ուշադրություն պետք է դարձվի այնպիսի իրազեկությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպիսիք են համակարգչի մուտքի ու ելքի սարքավորումների գործածությունը (ստեղնաշար, մկնիկ, էկրան), թվայնացված սարքավորումների և էլեկտրոնային ռեսուրսների պարամետրերի վերլուծությունը (օրինակ, հիշողությունը, գույների քանակը, անհրաժեշտ ապարատային ռեսուրսները), թվայնացված սարքավորման աշխատանքային սկզբունքների ու տեղեկատվության պահպանումը, մշակումը և դրա փոխանցման մասին պատկերացումների ստեղծումը (օրինակ, գործառնական համակարգի ու ֆայլի հասկացությունների վերլուծությունը, նաև այն բանի վերլուծումը, որ տեքստային, գրաֆիկական և ձայնային նյութերը թվայնացված սարքավորման մեջ պահպանվում են միևնույն տեսակի միավորի մեջ)

  Մաթեմատիկան մարդկային քաղաքակրթության լեզուն է և այն թափանցել է մարդկային կյանքի բոլոր ոլորտները: Իսկ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի հեշտ են տրվում, երբ այն ուսումնասիրողն ունի բավարար մաթեմատիկական գիտելիքներ: Որպեսզի աշակերտները լավ տիրապետեն մաթեմատիկա առարկային, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր թեմայի ուսուցմանը, աշակերտների գիտելիքների համակարգմանը, ամրապնդմանը, ընդհանրացմանը և գնահատմանը:Մաթեմատիկան այն գիտելիքների ու հմտության ամբողջությունն է, որն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:

           Մաթեմատիկայի հիմնական բնագավառներից են թվաբանությունը, երկրաչափությունն ու հանրահաշիվը: Այսպես կոչված «մաքուր» մաթեմատիկոսներին հետաքրքրում են ամենաբազմազան վերացական խնդիրներ, օրինակ՝ տարբեր թվերի և պատկերների միջև եղած հարաբերակցություններն ու ընդհանուր օրինաչափությունները: Այլ մաթեմատիկոսներ զբաղվում են մաթեմատիկայի նվաճումները տարբեր բնագավառներում (օրինակ`   բնական գիտություններում և ճարտարագիտական մշակումներում) կիրառելու հարցերով:Մաթեմատիկական հաշվարկների հիման վրա են կառուցվում ժամանակակից ամենաբարդ սարքերը՝ համակարգիչներն ու տիեզերանավերը:Մաթեմատիկան զարգանում և փոփոխվում է զուտ մաթեմատիկական հետաքրքիր խնդիրների (նաև խաղերի) հայտնաբերման ու դրանց լուծման ճանապարհով: Աշխարհի մաթեմատիկոսները հաճախ միմյանց հետ քննարկում են առավել կարևոր խնդիրներն ու որոշում, թե ովքեր են ճիշտ լուծումներ գտել: