Հաշվի միավորի խոշորացում (տուփերով, խրձերով, արկղերով և այլն): Տասնյակ, 10 թիվը: 10–ի սահմաններում գումարում և հանում: Հաշվում տասնյակներով: Տասնյակների ակնառուացում: Հաշվում տասնյակներով և միավորներով: Երկնիշ թվերի ակնառու պատկերումներ: Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը: Դեցիմետր: Երկրորդ տասնյակի թվերի գրառումը: Թվերի համեմատումը: 20–ի սահմաններում գումարման և հանման գործողություններն առանց կարգային անցումների: Գումարման քառակուսային աղյուսակ: 20–ի սահմաններում գումարում և հանում կարգային անցումներով: Մեծություններ, դրանց չափումը (երկարություն, զանգված, տարողություն, ժամանակ): Չափման միավորներ. սանտիմետր, դեցիմետր, կիլոգրամ, լիտր, ժամ: Մեծությունների հատկություններ: Պարզ խնդիրների լուծում:
Կրթական հիմնական խնդիրներ
• Սովորեցնել մինչև 20–ը թվերի անվանումները և գրառումը:
• Գաղափար տալ տասնյակի մասին: • Գաղափար տալ թվերի դիրքային գրության մասին:
• Գաղափար տալ հատվածի երկարության, մարմնի զանգվածի, տարողության, դրանց չափման, չափման արդյունքի գրանցման մասին:
• Թվերն օգտագործել խմբում առարկաների քանակը հաշվելու, համարակալելու համար:
• Թվերը և մեծություններն օգտագործել կիրառական պարզագույն խնդիրներ լուծելիս:
Թեմայի ուսուցումն աշակերտին հնարավորություն կընձեռի՝
• իմանալ 10–ից 20 ամբողջ թվերի անվանումները և գրառումը, առաջին և երկրորդ կարգերի անվանումները,
• կարողանալ 20–ի սահմաններում հաշվել առաջ և հետ՝ 1–ական, 2–ական, 5–ական,
• որոշել՝ մինչև 20–ը տրված բնական թիվը որ թվին է նախորդում և որ թվին է հաջորդում,
• կարողանալ թվերի համեմատման արդյունքը գրանցել նշանների միջոցով,
• կարողանալ բանավոր գումարել և հանել միանիշ թվեր, գործողությունները գրառել թվանշանների և գործողության նշանների միջոցով,
• կատարել պարզագույն չափումներ և գրանցել արդյունքը:
Նյութի աղբյուր՝ file:///C:/Users/User/Desktop/ara5in%20%20dasaran/Tematik%20Planavorum.pdf

- Teacher: Ալինա Սահակյան