Մարդու օրգանիզմը յուրահատուկ կառուցվածք ունեցող, ամբողջական, շարժուն համակարգ է և կազմված է բջիջներից, որոնք, միավորվելով՝ ձևավորում են հյուսվածքներ, հյուսվածքները՝ օրգաններ, օրգանները՝ օրգանների համակարգեր: Ընդհանուր ֆիզիոլոգիական գործառույթներ կատարող օրգանները միավորվում են օրգանների համակարգերում: Օրգանների համակարգը միևնույն ծագումն ունեցող և միասին նույն գործառույթը կատարող օրգանների ամբողջությունն է: