Կանոնական բազմանիստեր

Դասընթացը Պլատոնական և երկակի մարմինների վերաբերյալ է: Այն հնարավորութուն է ընձեռնելու սովորողին ընդլայնելու պատկերացումները բազմանիստերի վերաբերյալ՝  հետազոտելով երկրաչափական մարմինների և շրջապատող առարկաների համաչափությունները, բացահայտելով դրանց կիրառությունը առօրյա կյանքում, արվեստի ստեղծագործություններում և այլ բնագավառներում:  

Դասընթացի նպատակներն ու հիմնական խնդիրները՝

  • Բազմանիստերի վերաբերյալ ակադեմիական գիտելիքների խորացում

  • Բազմանիստերի մակերևույթների և ծավալների հաշվում՝ կատարելով համապատասխան խնդիրների հետազոտում

  • Ձեռք բերած գիտելիքների կիրառում տարաբնույթ խնդիրներ լուծելիս, երկրաչափական պատկերներ հետազոտելիս և գործնական խնդիրներ լուծելիս

  • Առանձնահատուկ բազմանիստերի ուսումնասիրում՝ զարգացնելով երկրաչափական լեզվով հաղորդակցվելու կարողություն, գործողությունների ու քայլերի խորքային ընկալումներ և վերլուծելու կարողություններ։


Դասընթացը տևելու է 2 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք ֆորումների օգնությամբ։

Յուրաքանչյուր թեմայի հատկացված կլինի որոշակի ժամանակահատված, որից հետո կկատարվի գիտելիքների ստուգում՝ էլեկտրոնային թեստի ձևով, ինչպես նաև՝ գործնական աշխատանք։

Դասընթացը ստեղծող և դասընթացավար՝ Զարյա Ղուլյան

Վաղարշապատի Մ․ Գորկու անվան հմ․ 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի