Տաղավար կամ Տաղավար տոներ են կոչվում Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տերունի տոները, որոնք ունեն շաբաթապաս (Պահք), նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր։ Այդ տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։