Դասընթացը նախատեսված է երրորդ դասարանի աշակերտների համար

 Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ մտացածին  կերպարներով, ինչպիսիք են թզուկները, փերիները, կախարդները, հսկաները, գնոմները, ջրահարսերը, միաչքանի հրեշները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդներ, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ: Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում:
Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:

: