Դասընթացը նախատեսված է մաթեմատիկայի ուսուցիչների, ինչպես նաև հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանների սովորողների համար:  

      





Դասընթացի նպատակն է նոր ինտերակտիվ մեթոդների և ՏՀՏ-ների կիրառմամբ նպաստել ուսուցիչների մասնագիտական աճին, որը հետագայում կնպաստի սովորողների մտածելու և վերլուծելու ունակությունների զարգացմանը, մեկ անհայտով գծային հավասարման լուծման, ինչպես նաև տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և խնդիրներ լուծելու կարողությանը, ուսման որակի բարելավմանը:
 
Դասընթացը հագեցած է թեստային և քարտային աշխատանքներով, որոնց միջոցով ստուգվում և ամրապնդվում են մասնակիցների ստացած գիտելիքները: Դիտարկվում են նաև տարբեր խնդիրների լուծում գծային հավասարումների օգնությամբ: Իսկ  առցանց կրթական ինտերակտիվ խաղերի (մարզիչների) առկայությունը դասընթացը առավել հետաքրքիր և արդյունավետ է դարձնում, քանի որ մասնակիցներին հնարավորություն են տալիս համատեղել խաղն ու ուսումը: