Երկհամակազմ դասարաններում աշխատելն այսօր անխուսափելի է: Ամենաբարդ խնդիրն այս պարագայում ուսուցման մեթոդների ընտրությունն է: Նմանատիպ դպրոցներում ուսուցանելու համար անհրաժեշտ է, որ ուսուցիչն իր ձեռքի տակ ունենա համապատասխան մեթոդական գականություն և թեմատիկ պլանավորման օրինակելի նմուշներ: Դրանց կիրառմամբ հնարավոր է ապահովել դասավանդման բարձր որակ և ուսուցման գործընթացի արդյունավետություն: