Երկհնչյունների ուղղագրություն և ուղղախոսության ուսուցումը  5-րդ դասարանում

Յուրաքանչյուր լեզու ունի իրեն հատուկ հնչյունական համակարգը: Հայերնեն նույնպես ունի իրեն հատուկ հնչյունական համակարգ:Երկհնչյունի սուցանման ընթացքը պետք է սկսել՝ լեզվի նվազագույն միավորի՝ հնչյունի ուսումնասիրմամբ: Հնչյուններն առաջանում են հաղորդակցման ընթացքում արտաբերված արտաշնչվող օդի տատանողական շարժման արդյունքում:

Ստուգաբանությունը՝ հուներեն di(s)`<<կրկնակի, երկակի>> + phtongos`<<ձայն, հնչյուն>>:

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը, ինչքան խորանում ենք լեզվի մեջ, այնքան լավ ենք հասկանում այն կրող ժողովրդի բնավորությունը: Մայրենի լեզվի միջոցով երեխան հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն։