Կորիզավոր բջիջների բաժանման հիմնական ձևը միտոզն է: Բջիջները ինտերֆազի ընթացքում սկսում են նախապատրաստվել բաժանմանը:Նախապատրաստական կարևորագույն գործընթացներից մեկը ԴՆԹ-ի սինթեզն է, այսինքն նրա մոլեկուլների կրկնապատկումը: Այն տեղի է ունենում ինտերֆազի միջին փուլում: Այսպիսով, միտոզը սկսում են այն բջիջները, որոնք պարունակում են սինթեզից հետո կրկնապատկված ԴՆԹ: Միտոզի շնորհիվ առաջացած բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը: