<<Հայկական լեռնախարհը` որպես մարդկության հնագույն բնօրրան>> դասընթացը նախատեսված է 6-րդ դասարանի աշակերտների համար: Դասընթացն ուսումնասիրելով աշակերտները գիելիքներ ձեռք կբերեն երկրագնդի վրա մարդու առաջացման ժամանակաշրջանի մասին, ինչպես նաև կիմանան, որ շուրջ մեկ միլիոն տարի առաջ նախամարդը հաստատվել է Հայկական  լեռաշխարհում:

Դասընթացի  նպատակն այն է,որ աշակերտները իմանան նախնադարի մասին, նախնադարի պարբերացման մասին, քարի դարի և նրա տևողության մասին,  քարի դարի երեք շրջանների` հին քարի դար (պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ), նոր քարի դար (նեոլիթ), պղնձաքարի դար (էնեոլիթ), բրոնզի դարի  մասին: Սովորողը  պետք է  իմանա նախնադարի  փուլերը,  կարողանա տարբերել  հասարակության  զարգացման  փուլերը,  բացատրել <<նեոլիթյան  հեղափոխություն>> հասկացության իմաստը, իմանա  նախամարդկանց հոգևոր  և  նյութական ձեռքբերումները, կարողանա  բնութագրել  հասարակական խմբերը  նախնադարյան  համայնական  հասարակարգում: