Բարև, սիրելի մասնակիցներ,այս դասընթացը ներառում է ՄԱՅՐԵՆԻ 4 դասագրքի «Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է»: թեման: Թեմայի մեջ տեղ գտած նյութերը կօգնեն ուսուցիչներին հեռավար ուսուցում իրականացնելու գործում: 

Այս դասընթացից կարող են օգտվել և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները:

Ուսուցման նպատակներն են՝
- ծանոթացնել մեր ժողովրդի անցած ճանապարհը, աշակերտների հետ քայլել պատմության քառուղիներում ու  հասել մինչ ներկայիս ժամանակ` ազատ, անկախ Հայաստան 
- ձևավորել ազգային պատկանելիության,գեղեցիկը, բարին, մարդկայինը տեսնելու, ընկալելու և գնահատելու կարողություն
- խթանել ստեղծագործական կարողությունները
 4 շաբաթ շարունակ կուսումնասիրենք հետևյալ թեմաները՝

ԹԵՄԱ 1 - Հայրենիք

Թեմա  2 - Քիչ ենք, բայց հայ ենք

Թեմա  3 - Հայոց ուսուցիչ

Թեմա  4 - Մայրս