Արտթերապիան (անգլ. art` արվեստ, therapy` բուժում) հոգեթերապիայի ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնա-արտահայտման սկզբունքի վրա։Արվեստի ցանկացած տեսակ , որ կարող է ունենալ բուժական հիմք , կարող է լինել կամուրջ անհատի ներքին ու արտաքին աշխարհի միջև : Արվեստը ՝ որպես խոսուն  հաղորդամիջոց , կարող է մարդկանց օգնել կապ հաստատել միմյանց հետ , հաղթահարել սթրեսները և հայտնաբերել իրենց անհատականության տարբեր կողմերը : Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն այժմ իր լայն կիրառությունն է գտել: