Սիրելի՛ աշակերտներ, այս թեմայի նպատակն է ուսումնասիրել հայերենի երկհնչյունների,  յ ձայնակապի ուղղագրությունը,  արտասանությունը, շեշտադրումը, բանավոր և գրավոր խոսքում երկհնչյուններով բառերի ճիշտ կիրառումը:

Նյութի ընկալման համար մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել Լեոնարդո դա Վինչիի <<Կարապը>> հեքիաթը: Միաժամանակ կծանոթանանք մեծ արվեստագետի և գիտնականի գեղարվեստական խոսքին, ինչպես նաև կյուրացնենք մի շարք դարձվածքներ կենդանիների և թռչունների մասին, որոնք կհարստացնեն ձեր բառապաշարը: Այս թեմայի շրջանակում դուք կարող ենք ձեր գիտելիքները հարստացնել ոչ միայն մայրենի լեզվից, այլև առնչվել գիտության և  արվեստի, գրականության մի շարք նյութերի: Մասնավորապես կծանոթանաք դասական երաժշտության, բալետի, գեղանկարչության, ինչպես նաև գեղարվեստական գրականության բարձրարժեք օրինակների: