Դասընթացը  նախատեսված  է  5-րդ դասարանի  աշակերտների  համար:

Դասընթացի  հիմնական  նպատակն  է  աշակերտներին  սովորեցնել սովորական կոտորակի հասկացությանը, ինչպես նաև սովորեցնել գործողություններ կատարել սովորական կոտորակներով:

  • Հստակ գիտակցել սովորական կոտորակների ներմուծման անհրաժեշտությունը, իմանալ բաժինների  գումարման կանոնը և սովորական կոտորակի հասկացությունը, տարբերել կոտորակի համարիչն ու հայտարարը, իմանալ կանոնավոր և անկանոն կոտորակների բնութագրումները, ձևակերպել կոտորակների հիմնական հատկությունը և երկու կոտորակների հավասարության պայմանը,համեմատման, գումարման, հանման   կանոնները:
  • Կարողանալ գրել և կարդալ սովորական կոտորակները, համեմատել կոտորակները, կոտորակները և 1 թիվը, գտնել տրվածին հավասար կոտորակ, կրճատել կոտորակները,թվաբանական գործողություններ կատարել կոտորակների հետ:

  • Պարզել, թե ինչ մակարդակով է յուրացվել թեման