Դասընթացի  նպատակն  է  առաջադրվող  մեթոդաբանությամբ  փորձ  անել  ավելի  դյուրին  դարձնել  ձևաբանական  գիտելիքների  ընկալումը  տարրական  դասարանների  աշակերտների  համարնպաստել  նրանց  խոսքի  մշակույթի  հարստացմանըինչպես  նաև  դատողական  ունակությունների  զարգացմանը:

Ձևաբանական  գիտելիքների  ուսուցումը  տարրական  դպրոցում  ներկա  կրթական  համակարգում  սկսվում  է   երրորդ  դասարանի  առաջին  կիսամյակից:  Այժմյան  տարրական  դպրոցում  քերականական  գիտելիքների  ուսուցմանն  առանձին  դասաժամեր  չեն  հատկացվում,  այն  իրականացվում  է  մայրենիի  ուսուցմանը  զուգընթաց:

  Ձևաբանական  գիտելիքներինորպես  խոսքի  մասերիծանոթանում  են  երրորդ  դասարանումԱվանդական  մեթոդիկայում   ուսումասիրվում  էին  գոյականըածականըբայըդերանունըշաղկապը  և  ձայնարկությունըիրենց  ընդհանուր  հատկանիշներով  ու  խիստ  բնորոշ  առանձնահատկություններով:

   Ա. Ե. Տեր – Գրիգորյանը  առաջինն  էր,  որ  փոխեց  խոսքի  մասերի  ուսումնասիրման  ավանդական  հաջորդականությունը:  Նա  գոյականից   անմիջապես  հետո  դրեց  բայը`  լեզվական  ու  դիդակտիկական  մի  շարք  նկատառումններից  ելնելով:  Ներկայիս   քառամյա   տարրական  դպրոցում  ևս  կիրառվում  է  ուսուցման  այս  հաջորդականությունը:Բոլոր  մանկավարժներն  էլ  տարրական  դասարաններում  քերականության  ուսուցումն  սկսել  են  նախադասությունից  և  վերադարձել  նախադասությանը:

  Բայը  գոյանակից  հետո  դնելով`  հնարավորություն  է  տրվում  ուսուցչին  երկրորդ  խոսքի  մասի  ուսումնասիրությունն  սկսելուն  պես  նախադասությունը  դարձնել  ուսուցման  հիմական  գործոններից  մեկը,  որովհետև  արդեն  երկրորդ  խոսքի  մասից  հնարավոր  է  ամբողջական  նախադասություն  ստանալ,  իսկ  նոր  ուսումնասիրվելիք  յուրաքանչյուր  նոր  խոսքի  մաս  կգա  նախադասության  մեջ  իր  տեղը  գրավելու: