Ժամանակակից կրթական քաղաքականության մեջ կարևորում և դրական եմ համարում, որ կրթակարգն ստեղծվում է հետազոտությունների հիման վրա:

1.    Աշակերտներին հնարավորություն է տալիս բացահայտելու սեփական ընդունակությունները, շնորհները, հետաքրքրությունները, արժանիքներն ու նախասիրությունները:

2.    Կրթական գործընթացներն այնպես են մատուցվում, որ հետագայում աշակերտը կարողանա սեփական, ինքնուրույն ներդրումն ունենալ հասարակական կյանքում:

3.    Հետազոտության միջոցով ձեռք բերած փորձառությունը աշակերտներին օգնում է և նպաստում սոցիալական բնավորության ձևավորմանը:

Կարևորում եմ նաև ժամանակակից մեթոդների  կիրառումը ուսումնական գործընթացում:

  Պետական չափորոշիչներում հստակ նշվում են տրամաբանական կարողությունների և հմտությունների կարևորությունը սովորողի կյանքում, նրան ծանոթացնում ճանաչողական մեթոդներին և սովորեցնում դրանք գործնականում կիրառել, այդ թվում`

ա գիտելիքներ ձեռք բերել զգայության, ընկալման, և մտապատկերման միջոցով

բ. տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով

գ. վերլուծել` քննարկաման , մեկնաբանման, համեմատության միջոցով

դ. մտահանգումներ անել` հակադրման, բնութագրման, ամփոփման , կշռադատման, ծրագրման միջոցով :

ե. ինքնուրույն որոշումներ կայացնել և հիմնավորել

զ. նպատակներ դնել և իրականացնել

է. անաչառ գնահատել սեփական ուժերը և  զբաղվել ինքնադաստիարակությամբ և ինքնակրթյությամբ, գիտակցել, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները  կրթության մեծագույն արժեքներ են ժամանակակից աշխարհում

ը. հարգել Հայաստանի պետական խորհրդանիշները, մարդու իրավունքները, լինել մարդասեր, հանդուրժող, բարեկիրթ և օրինապահ:

Հիմա`

1.      Ժամանակակից կրթական քաղաքականության բացասական կողմերից է` տեղեկատվական տեխնոլոգիաների մեծապես տուրք տալը, որը տանում է ավանդական և արդիական ուսուցման մեթոդների ներդաշնակության խախտմանը,  արդյունքում հետ է մղում կենդանի գրքի,  ընթերցանության ձգտումը:

2.      Ժամանակակից կրթության քաղաքականության բացասական  կողմերց է նաև ուսումնական ծրագրերի անարդյունավետ ծանրաբեռնումը:

3.      Կրթությունը պետք է արտահայտի հասարակության տարբեր շերտերի նաև սոցիալական հասարակարգի ձգտումները:

4.      Պահանջարկը պետք է ներդաշնակ լինի կրթության հրամցրած առաջարկին, որը սակայն այնքան էլ այդպես չէ: