Մակբայն իբրև խոսքի մաս բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։ 

Այն չթեքվող խոսքի մաս է  և նախադասության մեջ հիմնականում հանդես է գալիս պարագայի շարահյուսական պաշտոնով. երբեմն էլ կարող է լինել նաև որոշիչ և հանդես գալ փոխանվանական կիրառություններով։ 

Այս դասընթացում կծանոթանաք մակբայի նշանակությանը, նրա ձևաբանական հատկանիշներին, շարահյուսական դերին։