Վինսենտ Վան Գոգ  հոլանդացի նկարիչ,պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին: Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ,  ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը:

  • Ուսումնասիրել Վինսենտ Վան Գոգի կյանքն ու ստեղծագործությունները,
  •  Ճանաչել արվեստի այն ճյուղերը որում արարել է մեծ հանճարը:
  • Կարողանալ տարբերակել նկարչի աշխատանքները