Նախագիծ <<Արքիմեդյան ուժ>> 

Նախագծի հեղինակ

Պետրոսյան Լիդա Գ. Ստարովոյտովայի անվան հ.177  հիմն. դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի

Տեսակը

Գործնական, հետազոտական,

Առարկան

 ֆիզիկա

Մասնակիցներ

-րդ դասարանի աշակերտներ

Կատարման ժամկետը

5  օր

Նկարագրություն

Նախագծային ուսուցումը կազմակերպել,հետազոտել << Արքիմեդյան ուժը >> տարբեր հեղուկներում և տարբեր մարմինների վրա ինչի՞ է հավասար, Powerpoint ծրագրի միջոցով նրկայացնել հավաքած և նկարահանված նյութերը:Արքիմեդյան ուժ: Արքիմեդյան ուժի ուղղությունը: Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված  մարմնի վրա ազդում է դեպի վեր ուղղված  ուժով, որը փոքրացնում է բեռի կշիռը: Այդ ուժն անվանել են արքիմեդյան ուժ՝ ի պատիվ հույն գիտնական Արքիմեդի,որը մեր թվարկությունից մոտ 250 տարի առաջ հայտնաբերել է այդ ուժի հաշվարկման բանաձևը

 

Նպատակը

 

Ուսուցման գործընթացում աշակերտները մշակեն իրենց ունեցած գիտելիքները << Արքիմեդյան ուժի >> մասին ,փորձերի միջոցով որոշել այդ ուժը ի՞նչ մեծություններից է կախված: Կարևորել փորձերի դերը ֆիզիկայում: Իմանալ << Արքիմեդյան ուժի >> ուղղությունը,գործնական կիրառությունը:

Խնդիրները

Կարողանալ գտնել << Արքիմեդյան ուժը >>, իմանալ չափման միավորը,գործնական կիրառությունը ինչպես նաև հաջորդ նոր նյութի <<Մարմինների լողալը >> ուսուցման նախապայման մշակելը:

Հարցեր, որոնք ուղղորդում են նախագիծը

1.Թվարկել հիմնական չափման միավորները:2.Ի՞նչ է բնութագրում ուժը: 3.Որո՞նք են բնության ուժերը:5.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:6. Ո՞րն է ուժի չափման միավորը:

Աշխատանքի փուլերը

1

Ստեղծել աշխատանքային խմբեր,աշխատանքը բաժանել անդամների միջև, կազմել աշխատանքի ժամանակացույց, գրանցել ներկայացվող պահանջները:

2

Կատարել հետազոտական աշխատանքներ, հավաքագրել << Արքիմեդյան ուժի >> մասին նյութեր:Կատարել փորձեր և ստացված արդյունքներով անել հետեվություններ,դուրս բերել բանաձևը:

3

Ներկայացնել նախագծի արդյունքները: Աշակերտները պետք է կարողանան ներկայացնել կատարված աշխատանքները թե փորձերով և թե Powerpoint ծրագրի միջոցով:

Վերջնական արդյունքը

Նյութերը տեղադրել դպրոցի կայքում:

 




: