Մեդիագրագիտությունը 20-րդ դարի երկրորդ կեսին սկիզբ առած շարժում է, որի նպատակն է մեդիա սպառողին օգնել հասկանալ լրատվամիջոցների աշխատանքը, շարժառիթները և ուղղվածությունը, քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից, խուսափել մեդիայի բացասական ազդեցությունից...Թեմայի շրջանակում ուսուցիչները կկարողանան պատանիներին բացատրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները: Առաջարկվող նյութերն ու առաջադրանքներն օգտագործելով` ուսուցիչները կկարողանան դիտումների, քննարկումների, խաղերի միջոցով պատանիներին ծանոթացնել մեդիայի աշխատանքին ու սկզբունքներին, կսովորեցնեն քննադատաբար մոտենալ մատուցվող տեղեկատվությանն ու ճիշտ հարցեր բարձրացնել:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու մի շարք մեդիա գործիքների,
-ձեռք կբերեն հմտություններ, որոնց միջոցով կկարողանան տարբերակել կեղծ լուրերը
-կստանան նոր գիտելիքներ սոցիալական ցանցերում աշխատելու վերաբերյալ և մի շարք այլ գիտելիքներ։