Ժողովրդագրության մեջ Աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ: Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի: