Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը:

Ալբերտ Էյնշտեյն

ՀԱՐԳԵԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ողջունում եմ Ձեզ: Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» դասընթացը:

Դասընթացը նպատակ ունի  հետաքրքրություններ առաջացնել ֆիզիկայի նկատմամբ: Դասի արդյունավետությունը բարձրանում է, սովորողներն ավելի  խորը և կայուն գիտելիքներ են ձեռք բերում, երբ սովորածը կարևորում ու կապում են կյանքի հետ : Հետաքրքրաշարժ հարցերն ու խնդիրները, որոնք կքննարկենք, ուսուցիչները կարող են օգտագործել ցերեկույթների, վիկտորինաների, բաց-դասերի նախապատրաստման և անցկացման ժամանակ:

Դասընթացը տևելու է 4 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ

  Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա համար նախատեսված   նյութը: Յուրաքանչյուր շաբաթը կավարտենք գիտելիքների ստուգումով:

  Հարգելի՛  մասնակիցներ, մուտք գործեք «Ծանոթություն»  ֆորում , սեղմեք  «Ավելացնել քննարկման թեմա»  կոճակը և ներկայացեք, պատմեք ձեր մասին, որպեսզի   ստեղծենք ավելի անմիջական և մտերմիկ մթնոլորտ արդյունավետ աշխատելու համար:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանքային ամիս:

Դասընթաց ստեղծող և դասընթացավար՝ Տաթևիկ ԱվոյանԼոռու մարզի Վանաձորի 18-րդ միջնակարգ դպրոցի ֆիզիկայի  ուսուցչուհի