Դասընթացը կազմեց Կապուտանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Ամիրխանյանը

Այս ուսումնասիրությունը նվիրված է Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» և Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» ստեղծագործություններին։ Այստեղ ներկայացված են բնագրերի նմանությունները, տարբերությունները, գրաքննադատների կարծիքները և նրանց կատարած հետազոտական աշխա­տանքները, կերպարները, ուսուցման տարբերակները և այլն:Հայոց պտմությունը հայրենասիրական պատերազմների,   ապստամբությունների և ըմբոստացումների մի շարան է , և այդ շարանի մեջ իր կարևորությամբ ու նշանակությամբ առաջնակարգ տեղ է գրավում <<Վարդանանք>> ապստամբությունը:

Վարդանանց պատերազմը հայոց պատմության նշանակալից և թերևս մեր պատմության ընթացքի վրա իր ունեցած դրական ազդեցությամբ բացառիկ իրադարձություններից է։ Դարերի ընթացքում Վարդանանց պատերազմը և նրա հերոսների օրինակը հանդիսացել է ազատության և անկախության  համար պայքարի խորհրդանիշ, հայրենասիրության և անձնազոհության վառ օրինակ:Հայ ժողովրդի կյանքում մի այնպիսի կարևոր իրադարձություն, որպիսին եղել է Վարդանանց հերոսական պատերազմը պարսկական տիրապետության դեմ, գրավել է ո՛չ միայն հայ պատմիչների, այլև  գեղագետների ուշադրությունը՝ սկսած 5-րդ դարից:Արվեստի յուրաքանչյուր նշանակալից երկ ունի հեղինակային մտահղացման իր ներքին փիլիսոփայությունը, որի վրա բարձրանում է արտացոլվող իրականության գեղարվեստական ճշմարտությունը: