Դասի տևողությունը- 60-80 րոպե՝ կախված խմբերի քանակից և խմբային աշխատանքի վրա ծախսված ժամանակից:

Դասի նպատակը- Աշակերտներին հնարավորություն տալ խորհելու սեփական պետականաության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության և բանակի ու հասարակության փոխադարձ սատարման մասին:

Վերջնարդյունքները- դասի ավարտին աշակերտները կկարողանան

1♦ հիմնավորել բանակի կարևորությունը ՀՀ և Արցախի բնականոն կյանքի ռիթմը պահպանելու գործում,

2♦ վերլուծել հասարակություն-բանակ փոխգործակցության կարևորությունը,ազգ-բանակ հայեցակարգի հիմնադրույթները,

3♦ ներկայացնել յուրաքանչյուր քաղաքացու և անձամբ իրենց ներդրումը ՀՀ բանակի հզորացման գործում:

Անհրաժեշտ պարագաներ- կպչուն թերթիկներ,բաշխման նյութ՝ <<ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում>> /աղբյուրը՝ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջ http://www.mil.am/hy/news/4466:

Հյուր-բանախոս՝ զինվորական,պաշտոնյա,ՀԿ ներկայացուցիչ և այլն:

Դասն սկսվում է ՀՀ օրհներգի կատարմամբ՝հոտնկայս,հայացքներն ուղղված դեպի դասարանում առկա ՀՀ դրոշը և զինանշանը:

Մտագրոհ և առաջնահերթությունների որոշում/5-10 րոպե/.

Ուսուցիչն աշակերտներին հիշեցնեւմ է ինչ է <<արժեք>> հասկացությունը:Այնուհետև առաջարկում է մտագրոհ անցկացնել ու գրատախտակին գրել այն արժեքները,որ աշակերտները կնշեն:Վերլուծելով ստացված ցուցակը՝ ուսուցիչն աշակերտներին առաջարկում է մտածել,թե անձամբ իրենց համար գրատախտակին գրված արժեքներից որոնք են երեք ամենակարևորը:

Առաջնահերթությունների վերլուծություն,ինտերակտիվ զրույց-դասախոսություն