Դասընթացի հեղինակ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ֆիդոյան

     Դասընթացը նախատեսված է 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների համար։

     Նպատակները՝ 

1․ Օտարագիր հայ գրողներից Վիլյամ Սարոյանի կենսագրության ուսուցանում։

 2․Հեղինակի ստեղծագործական ուղուն ծանոթացում։

 3․ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների ընդհանուր առանձնահատկությունների վերհանոմ։

 4․ Սարոյանական ոգու հայկականության ներկայացում։

 5․ Վիլյամ Սարոյանի արվեստի՝ հայ և համաշխարհային մշակույթների վրա ունեցած դերի մասին գիտելիքների ձևավորում։

  6․ Աշակերտների մեջ Վիլյամ Սարոյանի կյանքի և ստեղծագործության նկատմամբ գիտակցված հետաքրքրության և արժևորման ամրապնդում։ 

     Վերջնարդյունքները՝

1․Աշակերտները կարողանան ընթերցելուց հետո բացատրել ստեղծագործությունների գաղափարը։

2․ Ստեղծագործությունները հասկանալ հեղինակի կենսագրության և ժամանակաշրջանի համատեքստում։

 3․ Վերլուծել կերպարները, համադրել ստացած տեղեկությունները,  բանավիճել և քննարկել։ 

  4․Ստեղծագործաբար կիրառել ձեռք բերած գիտելիքները։

  5․ Գնահատել Վիլյամ Սարոյանի արվեստը։