Դասընթացը նախատեսված է ավագ դպրոցի 11-րդ դասարանի հումանիտար  հոսքի  սովորողների համար:Դասընթացը բազմակողմանիորեն ներկայացնում է Ամենայն հայոց բանաստեղծին,նրա կյանքի հիշարժան մանրամասները և ստեղծագործական ճանապարհը, հասարակական-քաղաքական գործունեությունը:

Դասընթացի մասնակիցները կիմանան Թումանյանի կյանքի կարևոր դրվագները,ստեղծագործական բեղուն ճանապարհը,նրա թողած ժառանգությունը և դերը հայ գրական իրականության մեջ:Կկարողանան արժևորել Թումանյանի գրական ժառանգությունը,նրա մարդ տեսակը: