Դասընթացը կազմել է Վարդենիկի կրթահամալիրի ուսուցչուհի Ալվինա Դավթյանը

<<ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ>> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ/

շաբաթական 2 դասաժամ , տարեկան ՝68 

Թիրախային խումբը՝ հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ։

Աշակերտները դասընթացի վերջում պետք է կարողանան ․

  • իմանալ հայ գրականության տեղը և դերը հայ մշակույթի մեջ
  • իմանալ հայ քնարերգության տաղաչափական առանձնահատկությունները 
  • համակարգել կենսագրական տվյալներն ու փաստերը
  • մեկնաբանել,վերլուծել,վերարտադրել կարդացածը
  • վերարտադրել ,վերաշարադրել կարդացածը և դիտածը՝ զուգորդելով սեփական դատողություններով , եզրահանգումներով
  • համեմատել և վերլուծել տարբեր ստեղծագործություններ
  • բացահայտել ստեղծագործությունների ընդհանրություններն ու յուրահատկությունները
  • զարգացնել երևակայությունը ու ստեղծագործական միտքը
  • իմանալ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության զարգացման ուղիները
  • իմանալ 20-րդ դարի պատմական,քաղաքական,սոցիալական իրադարձությունների արտացոլման մասին
  • ներկայացնել հետազոտական և ստեղծագործական աշխատանք՝ գրողի ժամանակաշրջանի,գրական հոսանքների,գրականության հասարակական արձագանքների մասին տեղեկատվության որոնում, համակարգում ,ներկայացում  զեկուցումների,ռեֆերատների,հաղորդումների տեսքով
  • օգտվել գրական հանրագիտարաններից,համացանցից ՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու գրողների և նրանց ստեղծագործություննների մասին
  • զանազան աղբյուրներից ձեռք բերած գիտելիքները և տեղեկությունները մատուցել դասընկերներին ՝ ճաշակով ձևավորված ինքնաշեն վահանակների,լրացուցիչ նյութերի,ՏՀՏ-ի միջոցով
  • ունենալ ինքնաճանաչման ,ինքնակրթության,ինքնակատարելագործման  շարունակական ձգտում ,գիտելիքներն ու հմտությունները ,բարոյական սկզբունքները կյանքում  կիրառելու ցանկություն և կարողություն

12-րդ դասարանի դասագիրք՝ դասագիրքը այստեղ