Հարգելի մասնակիցներ.

«Մետաղներ» թեմայով դասընթացում նախատեսում եմ մետաղների ընդհանուր բնութագիրը տալով այն կապել մետաղների կիրառական ոլորտների, մետաղների վերաբերյալ պատմական տեղեկությունների վերհիշմանը, s, p, d, f մետաղները տարբերելու կարողության, բնության մեջ ազատ վիճակում հանդիպելու հնարավորության և ստացմանը:

Կտրվեն թեստային աշխատանքներ:

Դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար կկիրառվեն ինտերակտիվ մեթոդներ:

Դասընթացը բաղկացած է երեք մասից

Թեմա 1. Մետաղները բնության մեջ: Մետաղների ընդհանուր բնութագիրը

Թեմա 2. Մետաղների դիրքը պարբերական համակարգում: Մետաղների ատոմի կառուցվածքը:

3 Ամփոփիչ ստուգողական աշխատանք:

 

Նպատակս է՝

• Ներկայացնելով մետաղների ընդհանուր բնութագիրը, կարևորել և արժևորել մետաղների դերը պատերազմներում և նորագույն տեխնոլոգիաներում:

• Տարբերելով s, p, d, f մետաղները ըստ ատոմի կառուցվածքի, համապատասխանաբար կապ ստեղծելով ֆիզիկական և քիմիական հատկությունների և բնության մեջ տարածվածության հետ: