Նահապետ Քուչակը 16-րդ դարի տաղերգու է: Հայտնի է որպես հայրենների հեղինակ, աշուղ-բանաստեղծ:   Քուչակի հայրենները պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր: Սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները և հետո են միայն գրի առնվել: Հայրենների հեղինակային պատկանելության հարցի շուրջ բանասիրական վեճեր են եղել, բայց Քուչակի անունով հայտնի հայրեններն ունեն խորապես անհատական դրոշմ, այնպես որ դրանք ժողովրդական լինել չեն կարող: Այդ հայրենների հեղինակը որոշակի անհատն է, ով միաժամանակ և  հայենների հեղինակն է, և աշուղ է ու սիրահար: Հայրենները գրված են շատ բարձր արվեստով, իմաստային ընդգրկումով ունեն տարբեր բովանդակություն՝ սիրային, իմաստասիրական, պանդխտության: Առավել տարածված են սիրային հայրենները: