Դասընթացը պատրաստել է Անիչկա Գրիգորյանը՝ ք. Երևան, 197 հիմնական դպրոցի կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի։


Դասընթացը նախատեսված է հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սովորողների համար:

Ունի ճանաչողական արժեք, նպաստում է կենսաբանություն առարկայի ուսուցման մեջ տեղեկատվական հաղորդչական տեխնոլոգիաների օգտագործման հմտությունների ձևավորմանը, միջառարկայական կապերի իրականացմամբ  ճանաչողական հետաքրքրության ձևավորմանը, ինչպես նաև սովորողների հետազոտական ունակությունների զարգացմանը։

  Դասընթացի ուսումնասիրումը սովորողներին հնարավորություն է ընձեռելու .

  • գիտենալ՝ բջջի քիմիական բաղադրությունը, բջջի բաղադրության մեջ  մտնող հիմնական տարրերը, անօրգանական նյութերը, հիմնական օրգանական նյութերը , նուկլեինաթթուների՝ ԴՆԹ, ՌՆԹ, դերը բջջում։
  •   կարողանալ ՝   բացատրել բջջում ջրի հիմնական գործառույթները, գենետիկական կոդի բնորոշումը, գենետիկական կոդի առանձնահատկությունները։
  • իմանալ՝  բջջի բաղադրության մեջ մտնող քիմիական տարրերի կենսաբանական նշանակությունը, սպիտակուցների հատկությունները և նրանց դերը բջջում։                                                                        Դասընթացի նպատակն է՝ 
  • Գիտելիքներ հաղորդել կենդանի օրգանիզմների բաղադրության մասին
  • գաղափար տալ , ձևավորել գիտելիքներ կենսաբանական պոլիմերների, նրանց հատկությունների և ֆունկցիաների մասին
  • ծանոթացնել ԴՆԹ ծածկագրին                                                                                                                                         Դասընթացի խնդիրներն են՝
  • կրթական - գիտելիքների հաղորդում կենդանի օրգանիզմների բաղադրության մասին, կենդանի բնության մեջ նուկլեինաթուների , սպիտակուցների, ածխաջրերի և լիպիդների հատուկ նշանակության վերաբերյալ գիտելիքների ամփոփում
  • դաստիարակչական-  նպաստել գիտական աշխարհայացքի ձևավորմանը և զարգացմանը, համագործակցելու, հանդուրժողականություն դրսևորելու, այլող կարծիքը հաշվի առնելու  կարողությանը։
  • զարգացնող- ուսումնական գործունեության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կուլտուրայի ձևավորում, համացանցում ինքնուրույն նոր տեղեկետվություն փնտրելու և ստացված տեղեկատվությունը մշակելու  կարողություն, ճանաչողական գործունեության խթանում, առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացում։

 Դասընթացը տևելու է 3 շաբաթ։      


Օգտագործված գրականություն և էլեկտրոնային նյութեր

  1. Կենսաբանություն. Ընդհանուր օրինաչափություններ.. 9-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013  / https://fliphtml5.com/fumf/ycre /
  2. Կենսաբանություն. Ընդհանուր օրինաչափություններ. 9-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան  / https://fliphtml5.com/fumf/cqve/basic/
  3. Կենսաբանություն․ Ուսումնական ձեռնարկ ուսուցիչների, աշակերտների և բուհ ընդունվողների համար, Երևան 2008
  4.  http://esource.armedu.am/    
  5.   https://www.wikipedia.org/