Դասընթացի նպատակն է ծանոթացնել հենաշարժիչ համակարգի նշանակությանը, կմախքի բաժիններին, ոսկրերի տեսակներին, միացման ձևերին, մկանային հյուսվածքի տեսակներին: Այս դասընթացի ընթացքում կծանոթանաք կեցվածքի խանգարումներին, կմախքի զարգացման առանձնահատկություններին և ձեռք կբերեք առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ՝ հոդախախտումների, պրկումների և կոտրվածքների ժամանակ:

Դասընթացը կտևի 5 ժամ՝ շաբաթական 2 ժամ: Յուրաքանչյուր ժամ կծանոթանաք տվյալ ենթաթեմային վերաբերող նյութերին և կկատարեք առաջադրանքներ: Կլինեն ընթացիկ  ստուգիչ թեստեր, իսկ դասընթացի վերջում կլինի ամփոփիչ թեստ:

Դասընթացում ընդգրկված թեմաներն են.

  • Թեմա 1. Հենաշարժիչ համակարգ, բաղադրամասերն ու գործառույթները /1ժամ/:
  • Թեմա 2Մարդու կմախքը /1ժամ/:
  • Թեմա 3. Մկանային համակարգ /1ժամ/:
  • Թեմա 4. Առաջին օգնությունը կապանների ձգման, հոդախախտումների և ոսկրերի կոտրվածքների դեպքում /1ժամ/:
  • Թեմա 5. Միջավայրի գործոնների և ապրելակերպի ազդեցությունը կմախքի ձևավորման ու զարգացման վրա /1ժամ/:
Դասընթացը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար:
Դասընթացը ստեղծող և դասընթացավար՝ Սիրանույշ Մեժլումյան, Երևանի հ. 163 հիմն. դպրոցի կենսաբանության ուսուցչուհի: