Այս դասընթացում նախ կներկայացնենք բայը,հակիրճ  կանդրադառնանք նրա բոլոր քերականական կարգերին, որոնք աշակերտը ուսումնասիրել է նախորդ  ուսումնական տարում, կամփոփենք, կկատարենք ուսումնական նյութի ամրապնդում և գլուխներում արդեն կանդրադառնանք բայական անդամի լրացումներին, կներկայացնենք, որ դրանք երկուսն են՝  խնդիրներ և պարագաներ: Խնդիրները իրենց հերթին լինում են երկու տեսակի՝ ուղիղ խնդիր և անուղղակի խնդիրներ: Ամփոփ կանդրադառնանք խնդիրներին և կանցնենք մեր ուսումնասիրության հիմնական նյութին՝ պարագաներին: Կներկայացնենք, որ պարագաները լինում են  տեղի, ժամանակի,  ձևի, պատճառի, պայմանի, նպտակ և  չափ ու քանակի ու գլուխներում արդեն մանրամասն կներկայացնենք դրանք: