Սիրելի' աշակերտներ,  գրքի «Երգ ու տաղ» բաժինը իր հուզական և մեղեդային իրականությունն է բացում ձեր առաջ: Ձեզ մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ է բաժինն այդպես կոչվում: Բանաստեղծությունն անցյալում տաղ էր կոչվում, բանաստեղծը՝ տաղերգու: Երգ բառն այսօր էլ նաև «բանաստեղծություն» է նշանակում, իսկ բանաստեղծներին ասում են երգիչ, քնարերգու: Քնարերգու, որովհետև վաղ անցյալում բանաստեղծական խոսքն արտասանվել է քնար երաժշտական գործիքի մեղեդու ուղեկցությամբ: Եվ,  իհարկե, բանաստեղծ, այսինքն՝ բան , «խոսք»  ստեղծող

  







Սակայն այսքանով մեր դասընթացը չի սահմանափակվում: Բանաստեղծությունները սերտելուն համընթաց մենք կսովորենք նաև «Հնչյունափոխություն» թեման և կծանոթանանք նրա տեսակներին, ինչպես նաև կիմանանք, թե որ հնչյուններն են ենթարկվում հնչյունափոխության:      Հիմա եկեք հասկանանք ի՞նչ է հնչյունափոխու-թյունը և ո՞րն է հնչյունափոխության պատճառը:  

  Վանկ կամ վանկեր ավելանալիս բառի շեշտը տեղափոխվում է ավելացված վերջին վանկի ձայնավորի վրա, իսկ շեշտից զրկված ձայնավոը փոխվում է:

   Ձայնավորների ու երկհնչյունների փոփոխությունը կամ սղումը կոչվում է հնչյունափոխություն 

  Հնչյունափոխությունը երկու ձևով կարող է տեղի ունենալ:

ա) Մի հնչյունը մեկ այլ հնչյունի է փոխվում, կամ երկհնչյունը վերածվում  է ձայնավոր հնչյունի (վեճ- վիճաբանել, գույն- գունավոր):

բ) Այս կամ այն հնչյունը կամ երկհնչյունը առհասարակ դուրս է մղվում և չի արտասանվում (գարուն - գարնանային, նկարիչ - նկարչական):

 Հայերենում հնչյունափոխության են ենթարկվում է (ե), ի, ու, ը ձայնավորները և յա, ույ, յու երկհնչյունները: