Դասի նպատակը՝ ծանոթացնել հայ մեծանուն գրող, հրապարակախոս Եղիշե Չարենցի ստեղծագործական կյանքի, կենսագրության, գործունեության և վերլուծել ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը:

Դասի Բովանդակությունը՝

  • Կենսագրություն
  • Անձնական կյանք
  • Գրական անուն
  • Ստեղծագործություններ ( <<Ես իմ անուշ Հայաստանի>> )

1. 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է Կարսում 1897 թ, մարտի 13-ին, ,գորգավաճառ Աբգար Սողոմոնյանի ընտանիքում։ Չարենցի ծնողները 1883 Մակուից տեղափոխվել են Էրզրում, ապա Կարս քաղաք։ Նախնական կրթությունը ստացել է Ջամբազյան դպրոցում:Հայրը Աբգար Սողոմոնյանն էր, մայրը՝Թեկղի Միրզոյանը: Չարենցն ուներ 3 եղբայր և 3 քույր:

  • 1908-1912թթ. Սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում:
  • 1914թ. Թիֆլիսում <<Պատանի>> ալմանախում լույս տեսավ բանաստեղծությունների առաջին ժողովածուն:Նույն թվականին լույս է տեսնունմ Աստղիկ Ղոնղխչյանին նվիրված <<Երեք երգ տխրադալուկ աղջկան>>բանաստեղծությունների ժողովածուն:Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը:
  • 1915թ. զինվորագրվել է հայ կամավորական գնդերից մեկին:Այդ տարիների տպավորության տակ գրում է <<Դանթեական առասպել>> պոեմը:
  • 1916թ. բանտից հեռանում է Թիֆլիս,Կարս,ապա Մոսկվա:
  • 1919թ. ուսուցչություն է անում Բաշքյադիկլար գյուղի դպրոցում:
  • 1920թ. սեպտեմբերին  թուրքական արշավանքի հետևանքով դպրոցը փակվում է:

2.  Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի (Մենուհի, 1888-1962) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա․ Տիգրանյանին ձոնած նրբակիրթ երգերը «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով տպագրվել է մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Դա են վկայում 1964թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա․ Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։

1914թ-ին Չարենց գրական անունով տպագրվում է անդրանիկ ժողովախուն՝ <<Երեք երգ տխրադալուկ աղջկան>> խորագրով, որը նվիրում է Աստղիկ Ղոնդախչյանին իսկ 1915-ին զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Վան։


3. Գուրգեն Մահարին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Ըստ Անուշավան Ջիդեջյանի անունն առաջացել է Պուշկինի <<Անչար>> բանաստեղծության հնչյունային տեղաշարժի արդյունքում:

Չարենցն այսպես է մեկնաբանել իր գրական կեղծանունը.<<Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված , ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը ,այսպես ասած, չար անունն եմ տվել>>:

4.  Նրա հանրաճանաչ ստեղծագործություններից են՝ <<Երեք երգ տխրադալուկ աղջկան>>, <<Ծիածան>>, <<Պոեզո-զուռնա>>, <<Տաղարան>>, <<Էպիքական լուսաբաց>>, <<Գիրք ճանապարհի>>,<<Էմալե պրոֆիլը Ձեր>>, <<Երկիր Նաիրի>> վեպը։ Պոեմները՝ <<Կապուտաչյա հայրենիք>>, <<Դանթեական առասպել>>, <<Վահագն>>, <<Աթիլլա>>, <<Ամբոխները խելագարված>>: Բանաստեղծություններ՝ <<Գազել մայրիկիս>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>


Ես իմ անուշ Հայաստանի


                                                                  Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
                                                                  Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
                                                                  Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
                                                                  Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

                                                                  Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
                                                                  Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
                                                                  Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
                                                                  Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

                                                                   Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
                                                                   Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
                                                                   Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
                                                                   Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

                                                                   Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
                                                                   Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
                                                                   Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
                                                                   Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։